HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, պատանդ վերցնելը՝ 

2)կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով,

7)երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

235-րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով:

1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter