HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքները

2020 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Քրեակատարողական ծառայության՝ 2019 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Խորհրդակցությանը մասնակցել են արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը և տեղակալները, Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում համակարգում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում ի հայտ եկած հրատապ և հեռանկարային լուծման ենթակա հիմնախնդիրները, այդ կապակցությամբ առաջարկությունները և ակնկալվող արդյունքները։

Քննարկման ընթացքում մեկ անգամ ևս արձանագրվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգի՝ 2020 թվականի գործունեության վերջնական նպատակն է հանդիսանալու միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ ունենալը, պատժողական քաղաքականությունից անցում կատարելը վերականգնողական արդարադատությանը, քրեական ենթամշակույթը հաղթահարելը և քրեակատարողական համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելը։

Խորհրդակցության արդյունքներով արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, առաջին տեղակալի և տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter