HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցել:

Ըստ առաջարկի` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 116 կողմ ձայնով:

Փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար նախագիծը պետք է ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանություններ (1)

Yura
Հարգելի կառավարության որոշ չափով կարող էիք ուշադրություն դարձնել նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին տրամադրելով գոնե մի չնչին ուսման վարձի մասնակի ֆինանսավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter