HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (Տեսանյութ)

Ոստիկանությունը հաղորդում է, որ հունվարի 22-ին՝ Շիրակի մարզում  օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։

«Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում էլ արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության»,–տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը։         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter