HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է դպրոցներում սահմանել հեռավար կրթություն՝ որպես այլընտրանքային կրթության անցնելու տարբերակ

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:

Նախագծերի հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` մի շարք փոփոխություններ են սահմանված այս նախագծերով, ինչպես՝ հեռավար կրթության որպես այլընտրանքային կրթության անցնելու տարբերակը:

Տեղեկացնենք, որ ըստ փոփոխության սահմանվում է հեռավար (դիստանցիոն) կրթության անցումը, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

Նախագծում նշվում է, որ բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձևով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը:

Փոփոխություններով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի` 10-12-րդ դասարանների դեպքում կրեդիտային համակարգ է ներդրվում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հետաքրքրվեց, թե որքանով արդյունավետ կարող է լինել հեռավար կրթության անցումը:

Նախարար Հարությունյանն արձագանքեց, որ Անտառամեջ համայնքում պիլոտային ծրագիր է իրականացվել: Համայնքը տարիներ շարունակ չի ունեցել ֆիզիկայի ուսուցիչ, այնտեղ էլ իրականացվել է այդ առարկայի հեռավար ուսուցումը: Հարությունյանի խոսքով` հեռավար կրթության տարբեր մեթոդներ կան, ինչպես` ուղիղ տեսակապը, կամ համաժամանակյա մեթոդը, երբ աշակերտը ցանկացած պահի կարող է թեստեր լրացնել, հարցեր ուղղել, և մասնագետը պատասխանի: Հարությունյանի խոսքով` երկրորդ տարբերակը նվազ արդյունավետ է, քանի որ կարգապահության հետ կապված խնդիրներ են առաջանում:

Նախագծով ամրագրվում է նաև դպրոցի տնօրենի ընտրության կարգի փոփոխությունը: Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից: Տնօրենի հավակնորդը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցնում է կրթության բնագավառի օրենսդրության, կառավարչական գիտելիքների, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետման ստուգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter