HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը որոշեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ որոշեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին՝ նրա համար սահմանելով 10 տարի ժամկետով փորձաշրջան:

Հիշեցնենք, որ Մանուկյանի ազատ արձակման հարցով դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունվարի 23-ին:

Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար:

Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը նրա ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն են տվել:

Հակառակ տարբերվող եզրակացություններին՝ այս երկու կառույցներն էլ Աշոտ Մանուկյանին բնութագրել են դրական: Նրան ներել են նաև տուժողների ծնողները, սակայն նման փաստերի առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը գտել է, որ Աշոտ Մանուկյանը պետք է մնա անազատության մեջ։

Այս դատական ակտի դեմ նրա պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter