HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մղում էին ՀՀԿ, բայց մնացին ՀՅԴ-ում

Ավշարի գինու սեփականատեր Արայիկ Գրիգորյանը թեեւ անկուսակցական է, սակայն նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել ՀՅԴ ցուցակով: Այս անգամ լուրեր էին շրջում, որ նրան առաջադրելու է ՀՀԿ-ն՝ մեծամասնական ընտրակարգով թիվ 18 ընտրատարածքում՝ Արարատից: Այս մասին անգամ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյնն է ասել: Սակայն երեկ թերթը հավաստի տեղեկություն է ստել, որ Արայիկ Գրիգորյանին առաջադրելու է Դաշնակցությունը նույն ընտրատարածքում: Իսկ նրա եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, ընդգրկվելու է ՀՅԴ ցուցակում:

Ըստ երեւույթին, ոմանք փորձել են «Ավշարի» սեփականատերերին մղել դեպի ՀՀԿ, սակայն Գրիգորյան եղբայրները հավատարիմ են մնացել ՀՅԴ-ին: Թերթը հիշեցնում է, որ Արամայիս Գրիգորյանը նաեւ ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter