HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Համընդհանուր ներառականություն` նախադպրոցական կրթության մեջ. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը, որով ամբողջովին նոր կարգավորումներ են առաջարկվում այս ոլորտում: Հանրակրթության ոլորտում հռչակված համընդհանուր ներառականությունն արտացոլվել է նաև նախադպրոցական կրթության օրենսդրության մեջ: Նախագծով ամրագրվում է` երաշխավորվում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարեւոր երաշխիք: Կրթական ծրագրի շրջանակներում ընտրվելու և կիրառվելու են ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը:

Ըստ փոփոխությունների` նախադպրոցական տարիքային փուլերն են` 0-ից մինչև 2 տարեկան (վաղ մանկության տարիք), կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչև 4 տարեկան, միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչև 5 տարեկան, ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան:

Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեւավորմամբ` այդ տարիքի երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 110 ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter