HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». լքում են ՕԵԿ-ի նավը

«Մազդա» եւ «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» եւ «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, որն «Օրինաց երկիր» կուսակցության Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:

Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը՝ գործարարը: Ըստ «ՀԺ» աղբյուրների՝ գործարարը խիստ հիասթափվել է ՕԵԿ-ից եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսկացությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ: Իր քայլը Սարգսյանը «ՀԺ»-ի հետ զրույցում բացատրել է այսպես. «Առողջական խնդիրներ ունեի»: Երբ զգացել է, որ ասածը հավատ չի ներշնչում, հավելել է. «Հասկացա, որ դա իմը չէ»: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում:  

Լուս.՝ Bravo.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter