HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի մարզում ավարտվել է խաղողի գինեմետ սորտերի նոր այգետնկումների համար հողերի մոնիթորինգի ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ խաղողի բարձրաժեք գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2019 թվականի  ընթացքում Վայոց ձորի մարզում իրականացրել է հողերի մոնիթորինգի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփվել են օրերս։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել  էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում թիրախավորվել և ուսումնասիրվել է ավելի քան 7000 հա հողատարածք։ Դաշտային այցելությունների և հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների միջոցով վերհանվել և քարտեզագրվել են խաղողի բարձրարժեք գինեմետ սորտերի տնկման համար պիտանի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողակտորները:

Մշակվել են վերհանված տարածքների քարտեզները և անձնագրերը, որոնց աշխարհագրական և տառաթվային առավել կարևոր բնութագրիչները կամփոփվեն համապատասխան տվյալների բազայում։

Այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին իրականացնելու առավել արդյունավետ ներդրումային քաղաքականություն և խթանել նոր այգետնկումները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter