Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել