HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ` Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնսւմ է ԱԻՆ-ը: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ  թուրքական լրատվամիջոցների` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 770 տուժած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter