«Հայացք». Արթուր Բաղդասարյանը` ՀՀ գլխավոր դատախա՞զ
Թերթի աղբյուրների վկայությամբ՝ նախագահականում` երկրի ղեկավարների նեղ շրջանակներում, մի քանի անգամ քննարկվել է խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ին աջակցելու հարցը: Ասում են` երկրի ղեկավարը համոզվել է, որ անհնար է ՕԵԿ-ին խորհրդարան մտցնելը: Եվ որոշել են ընդհանրապես չաջակցել ՕԵԿ-ին, որովհետև ռեսուրսների ու ժամանակի անտեղի վատնում կլինի:
Սակայն որպեսզի գոհացնեն Արթուր Բաղդասարյանին, մտադիր են ընտրություններից ամիսներ անց նրան նշանակել երկրի գլխավոր դատախազ: Իհարկե, սրան ընդդիմացողները քիչ չեն: Ասում են` եթե Սերժ Սարգսյանը այդպիսի քայլ անի, շատերը երանությամբ կհիշեն Աղվան Հովսեփյանի ժամանակները: Այս ամենը, անշուշտ, դեռ քննարկման փուլում է...
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել