HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

Լոս Անջելեսի մոտակայքում սեփական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը։ Նա 41 տարեկան էր։

Բացի Բրայանթից վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնցից մեկն էլ եղել է Բրայանթի 13-ամյա դուստրը՝ Ջիանան։

Քոբի Բրայանթը խաղում էր հարձակվող պաշտպանի (shooting guard) դիրքում: Իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում պաշտպանել է NBA-ի ամենատիտղոսակիր թիմերից մեկի՝ «Լոս Անջելես Լեյքերս»-ի գույները։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացրած 20 մրցաշրջանների ընթացքում (1996-2016) Քոբի Բրայանթը գրանցել է հետևյալ տպավորիչ ցուցանիշները։

  • 5x NBA-ի չեմպիոն (2000-2002, 2009-2010)
  • NBA-ի ամենաարժեքավոր խաղացող (2008)
  • 2x NBA-ի եզրափակիչների ամենաարժեքավոր խաղացող (2009-2010)
  • 18x NBA-ի բոլոր աստղերի խաղի մասնակից (1998, 2000-2016)
  • 4x NBA-ի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (2002, 2007, 2009, 2011)
  • 15x NBA-ի բոլոր աստղերի հավաքական
  • 2x NBA-ի ամենաարդյունավետ խաղացող (2006-2007)
  • NBA-ի սլեմ-դանք մրցույթի հաղթող (1997)

ԱՄՆ հավաքականի կազմում էլ Քոբի Բրայանթը 2008 և 2012 թվականներին դարձել է օլիմպիական չեմպիոն։

«Լեյքերս»-ի 8 և 24 համարների խաղաշապիկները ամրագրված են Բրայանթի անունով, այսինքն՝ այլևս ոչ մի խաղացող չի կարող կրել այդ համարի շապիկները։

Քոբի Բրայանթը NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը (մինչև երեկ՝ 3-րդն էր)՝ 33 643 միավորով: Բացի այդ, իր կարիերայի ընթացքում տիրել է 7047 անդրադարձի, կատարել է 6306 արդյունավետ փոխանցում, 1944 գնդակի խլում և 640 բլոք-շոթ։

Լեգենդար բասկետբոլիստը հայտնի էր նաև «Սև Մամբա» մականունով։

2018 թվականին Քոբի Բրայանթը Օսկարի է արժանացել է «Սիրելի բասկետբոլ» ֆիլմի համար՝ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։

Լուսանկարը՝ Harry How/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter