HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ կտրամադրի Բրեքսիթին հաջորդող անցումային ժամանակաշրջանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է, թե ինչպես են կանոնակարգվելու Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունները Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանում: Ստորեւ՝ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը:

«Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանի ընթացքում՝ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի ավարտը: 

ՀՀ Կառավարությունը լիովին աջակցում է այս շարունակականությանը և պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մինչև 2020 թվականի ավարտը Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում կայունության և որոշակիության ապահովման անհրաժեշտությունը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter