HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Բացման խոսքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն  ընդգծել է, որ ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի  և զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ.-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը և շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:

Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաև մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները: Ուժերի և միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները և հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերի և բյուջետային հատկացումների ոլորտում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:

Առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել և հանձնարարականներ տվել  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստը եզրափակվել է ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների և սպաների պարգևատրման արարողությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter