
Ոստիկանությունը հաստատում է՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել
Ոստիկանության տեղեկատվական բաժինը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ոստիկանության էջում հայտարարություն է տարածել, որով հաստատել է Նարեկ Մալյանի՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվելու լուրը։ Հայտարարության մեջ ասվում է․«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:»
Դեպքի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը ևս հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Պարզվել է, որ Ն. Մալյանը գտնվում է ոստիկանությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն»:
Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուք իր էջում տեսանյութ է հրապարակել Նարեկ Մալյանի բերման ենթարկելու վերաբերյալ։
Լուսանկարը՝ Ն․ Մալյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել