HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter