5000 դրամից ստացել է 3000 դոլար
Փետրվարի 27-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին:
Պարզվել է, որ նա հունվար ամսին երևանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել և որպես ոսկեղեն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել է 62-ամյա Մարգարիտա Մ.-ին և վերցրել 3.000 ԱՄՆ դոլար գումար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել