HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Մելիքյան․ «Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել»

Քիչ առաջ բերման է ենթարկվել ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը։ Այս մասին ահազանգում է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Վերջինս ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ ինքը Սամսոնյանին մեքենայով տարել է նրանց շենքի բակ, և այնտեղ դիմակավորված ոստիկանները նրան բռնի կերպով բերման են ենթարկել։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր ոստիկանության շենքի դիմաց էր այն ժամանակ, երբ ներսում էին գտնվում «ՎԵՏՕ» քաղաքացիական հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության 4 անդամները։

Ռուբեն Մելիքյանը նորից վերադառնում է ոստիկանություն, որտեղ այսօր ամբողջ օրվա ընթացքում իրավական աջակցություն է ցույց տվել բերման ենթարկված անձանց։

Լրացված․ 22:00.  Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ Նարեկ Սամսոնյանը ազատ է արձակվել։

 

Լուսանկարը՝ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter