HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհին. կա զոհ

Հունվարի 28-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի սկզբնամասում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ., ծնված 1992 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով (մոտ 20 մ) հայտնվել հարակից դաշտում: Վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter