
Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորվել է ՊԲ զինծառայող Նվեր Արմանի Ավետիսյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել