
Սեյրան Օհանյանը հրավիրվել է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով
2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող Ազգային ժողովի (ԱԺ) ժամանակավոր հանձնաժողով է հրավիրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Մինչ նիստի մեկնարկը Օհանյանը հրավիրվել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ:
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը ձևավորվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց 6 ամիս ժամկետով: Օհանյանը մինչ նիստի մեկնարկը լրագրողներին ասաց, որ կպատասխանի հարցերին նիստից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել