Եղանակը՝ առաջիկա հինգ օրերին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել