Կրակոցներ մայրաքաղաքի Արարատյան զանգվածում
Հունվարի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 և 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրում օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ և գործարանային համարով, առանց պահեստատուփի գազային ատրճանակ:
«Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.30-ին Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են արձակվել: Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են: Նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»,– հայտնում է Ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել