Կոչ հայ նկարիչներին և քանդակագործներին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կոչով դիմում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի հայ նկարիչներին ու քանդակագործներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը կաթողիկոսության Դպրևանքում (Բիքֆայա) նկարների և քանդակների մշտական ցուցահանդես կազմակերպելուն իրենց նպաստը բերելու գործում:
Դպրևանքում մշտական ցուցահանես կազմակերպելը նպատակ ունի Դպրևանքի սաներին ու այնտեղ այցելով հայ և օտար հյուրերին հրամցնել հայկական արվեստը, ինչպես նաև՝ բարձրացնել հոգևոր գործին նվիրված սաների արվեստի ու գեղագիտական ճաշակը:
Մշտական ցուցահանդեսի թեմաները, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, թողնվում է իրենց գործերը նվիրաբերելու պատրաստ նկարիչների ու քանդակագործների հայեցողությանը: Մյուս կողմից, ընդունվելիք գործերի որակը ապահովելու նպատակով ստեղծվել է ժյուրիի կազմ:
Դպրևանքի տեսուչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեանը հիշեցնում է, որ նկարիչներից ընդունվելիք գործերը առավելագույնը պետք է լինեն 80x100, իսկ նվազագույնը՝ 50x70 սանտիմետր չափերով, իսկ քանդակագործները ազատ են չափերի մեջ:
Այն նկարիչները և քանդակագործները, ովքեր կնվիրաբերեն իրենց գործերից, պետք է նաև ուղարկեն իրենց կենսագրական տվյալները հայերենով և անգլերենով՝ առավելագույնը 10 տող:
Եթե ուզում եք ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ, ապա կարող եք կապվել Դպրևանքի տեսուչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեանի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 03 48 69 43 կամ 04 98 00 60: Կարելի է նաև կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեներով [email protected]
Երևանում Դուք կարող եք կապվել լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ հետևյալ հեռախոսահամարներով. 091 42 64 35 (բջջային) կամ 010 61 83 17 (տուն, երեկոյան ժամը 7-ից հետո): Կարելի է նաև կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բիքֆայայի Դպրևանքի սաները և Դպրևանքի տեսուչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեանը կանխավ շնորհակալություն են հայտնում հայրենի նկարիչներին ու քանդակագործներին՝ համագործակցության և նվիրաբվերության համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել