HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի ուղերձը երիտասարդությանը

Հայ Յեղափոխական Դաշնակացության ներկայացուցիչ, ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը դիմել է երիտասարդներին գալիք ընտրությունների կապակցությամբ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի երիտասարդներ, սոցիալական այս հարթակը միջոց է ձեզ հետ հաղորդակցվելու, ձեզ հուզող խնդիրներին ու մտահոգություններին տեղյակ լինելու, ձեր կողմից հնչող կառուցողական առաջարկներին ծանոթանալու եւ դրանք կյանքի կոչելու համար: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւորվում է ձեր մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային բնագավառներում: Դուք եք այն շարժիչ ուժը, որը պետք է նոր թափ հաղորդի մեր երկրի կայուն զարգացմանը, ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Դաշնակցությունը եղել ու կմնա երիտասարդության կողքին: Ձեր գիտելիքները եւ ունակությունները պետք է հիմք դառնան մեր պետության արժեհամակարգի ամրապնդմանը եւ նպաստեն առկա խնդիրների լուծմանը: Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլորիս պետք է առաջնորդի մեր հայրենիքի շահը:
ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է, եւ ծրագրում իր ուրույն տեղն ունի երիտասարդական դաշտի զարգացման հայեցակարգն ու երիտասարդության խնդիրները:
Այն ամբողջացնելու նպատակով առաջարկում եմ ձեզ հանդես գալու ձեր մտահոգություններով ու առաջարկներով՝ օգտագործելով այս սոցիալական հարթակը:
Վերոնշյալի շուրջ պատրաստ եմ նաեւ հանդիպել ձեզ հետ, լսել ու քննարկել առկա խնդիրները»,- ասված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter