HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրախորհրդարանը վավերացրել է Brexit-ի համաձայնագիրը

Եվրախորհրդարանը 621 կողմ, 49-ը դեմ և 13 ձեռնպահ ձայներով վավերացրել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը։ Քվեարկությանը մասնակցել է 681 պատգամավոր։ Այս մասին հրապարակում կա կառույցի թվիթերյան էջում։

Դեռ հունվարի 23-ին Brexit-ի մասին համաձայնագիրն ստորագրել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, իսկ դրա նախորդ օրը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ Ըստ համաձայնագրի՝ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա Եվրամիության կազմից։

ԵՄ կազմից դուրս գալու հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Սթիվեն Բարքլին համաձայնագրի վավերացման մասին գրել է

«Երեկ Համայնքների պալատը և Լորդերի պալատը վերջնականապես հաստատել են Brexit-ի մասին օրենքը։ Այսօր Նորին գերազանցությունը ստորագրել է օրենքը, և այն մտել է ուժի մեջ։ Սա նշանակում է, որ օրինագիծն այսուհետ օրենք է և այն հաստատում է հունվարի 31-ին ԵՄ կազմից մեր դուրս գալը»։

Վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ դեռ անցած հինգշաբթի օրը հայտարարել էր․

«Թվում էր, թե մենք երբեք չենք անցնի այդ գիծը, բայց մենք արեցինք այդ»։

Թագուհու կողմից օրինագծի ստորագրումը համարվում է պարտադիր։ Որպես կանոն միապետը ստորագրում է բոլոր այն օրենքները, որոնք ստացել են խորհրդարանի հավանությունը։ Համաձայն վարչապետ Բորիս Ջոնսոնի նախագծի, որը բրիտանական խորհրդարանը հաստատել է դեռ նախորդ տարվա վերջին, Բրիտանիան պաշտոնապես կլքի ԵՄ-ն 2020 թվականի հունվարի 31-ին՝ երեկոյան ժամը 23։00-ին։

Դեռ 2016 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայում տեղի էր ունեցել ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվե։ Brexit-ը հասարակությունը բաժանել էր երկու մասերի։ ԵՄ կազմից դուրս գալու պատճառով հրաժարական են տվել պահպանողական երկու կառավարություններ (Դևիդ Քեմերոնի և Թերեզա Մեյի գլխավորությամբ), 2017 և 2019 թվականներին տեղի են ունեցել խորհրդարանական երկու ընտրություններ։ Վերջին երեքուկես տարիներին Բրիտանիայում կազմակերպվել են բողոքի բազմաթիվ ցույցեր, որոնք աջակցել կամ մերժել են Բրեքսիթը։ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան հայտարարել են, որ դեմ են Brexit-ին և իրականացման դեպքում, կանցկացնեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե։

Լուսանկարը՝ total-slovenia-news.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter