HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2019 թվականի իր գործունեությունը

Տեղի է ունեցել Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ամփոփմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզի պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզպետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը ներկայացրել է վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:

2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում գրանցվել է 553 արտակարգ դեպք (2018 թ.` 536), որոնց հետևանքով զոհվել է 22 մարդ (2018 թ.` 17), մարմնական վնասվածքներ է ստացել` 86 մարդ (2018 թ.` 59): 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերն աճել են 17-ով:

Գրանցված դեպքերից` 360-ը տեխնածին են, (2018 թ.` 323), որոնց հետևանքով զոհվել է 14 (2018 թ.` 10), վիրավորվել` 60 մարդ (2018 թ.` 57): 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 37 դեպքով:

Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 201-ը հրդեհի դեպքերն են (2018 թ.՝ 193), հրդեհների թիվը մարզում աճել է 8-ով: Հրդեհների հետևանքով զոհեր չկան՝ տուժել է 3 մարդ (2018 թ.՝ զոհ և վիրավոր չկա): Տեխնածին բնույթի դեպքերից 58-ը ՃՏՊ-ներ են, որոնց հետևանքով զոհվել է 9, տուժել 70 մարդ:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքներում իրականացվել են արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես մաքրվել է Գանձակ համայնքով անցնող Գռիձոր գետի հունը, Մեծ Մասրիկ համայնքի Մասրիկ գետի հունը և սելավատարը, Սարուխան համայնքով անցնող Կուկուձոր գետի հունը, ուղղվել է Ճամբարակ համայնքի բնակավայրերով անցնող Գետիկ գետի հունը, մաքրվել են Վարդաձոր Համայնքի սելավատարերը:

Ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները և դրանց տեխնիկական վիճակը: Ներկայումս մարզի ղեկավար կազմի ազդարարումն իրականացվում է հեռախոսային կապով, իսկ բնակչության ազդարարման համար տեղադրված են 41 շչակներ, որոնց մի մասը գտնվում է անսարք վիճակում:

Զեկույցի համաձայն, շչակների քանակն անհրաժեշտ է հասցնել 117-ի, և բոլորը միացնել կենտրոնացված ազդարարման համակարգին: Այս խնդիրները ներառված են մարզի սոցիալ տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter