HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը:

Սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է: Արգելանքը կգործի մինչև այդ տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter