
Կոալիցիան մերժեց 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը
Ազգային ժողովն այսօր 30 կողմ, 56 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով մերժեց խորհրդարանական ընդդիմության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներն ու ԲՀԿ-ից մի քանի պատգամավորներ:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկ ներկայացրել էին «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, որով առաջարկվում էր անցում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Մինչ պատգամավորները քվեարկությամբ կմերժեին նախագիծը, ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստներ «100 տոկոսանոց համամասնական» պաստառներով հավաքվել էին ԱԺ դարպասների մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել