
Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուք գրառմամբ տեղեկացնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել