Դարբաս գյուղում քամին վնասել է դպրոցի տանիքը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 13:07-ին, 911 ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի (մոտ 1200 քմ) տանիքի մոտ 35 քմ թիթեղյա հատվածն ու փայտյա կառուցատարրերը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել