Աշոցքի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ Հոռոմ-Արթիկ և Քուչակ-Միրաք ավտոճանապարհներին բուք է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ և Ապարանի տարաշծաշրջանի՝ Քուչակ-Միրաք ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել