HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար Երևան-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 15:59-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Աշխեն Բ.-ն (ծնված 1991 թ.) և Անդրանիկ Բ.-ն (ծնված 2018 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter