55 վարորդ եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական վկայական
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ներկայացնել ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։
Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։
Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել