HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է «UAVLAB» ընկերություն

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է «UAVLAB» ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:

Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը ներկայացրել է մշակված նոր մոդելները, որոնք դեռ պետք է փորձարկման փուլ անցնեն:

ԶՈւ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են նաև զինված ուժերի հետ համագործակցող մեկ այլ ընկերության՝ «Լոկատոր»-ի արտադրության ավտոմատացված կրակակետի ու թրթուրավոր ունիվերսալ հարթակի նմուշները:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը լսել է ընկերությունների ներկայացուցիչների առաջարկները և քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter