HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:22-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բեռնատարների համար:

Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում, Ապարան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter