Վրաերթ Եղվարդի խճուղում. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:01-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Nissan Micra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիրանուշ Ո., ծնված 1989 թ.):
Փրկարարներն Անահիտ Ն.-ին (ծնված 1958 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել