HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (Տեսանյութ)

Ոստիկանությունը հայտնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։

«Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն ու դանակներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկով» ինքնաձիգների, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության»,–հայտնում է Ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter