HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնու ենք ստորև․

Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք.

1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Այս կապակցությամբ, մենք՝

- ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,

- դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,

- վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,

- դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել,-նշված է հայտարարության մեջ:


Գրավոր հայտարարությանը նաեւ միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter