HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Հայկ Մհրյանին

Փետրվարի 1-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների և ծառայությունների ղեկավար կազմերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանին։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Գնդապետ Հայկ Մհրյանը ավարտել է ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, երկար տարիներ ծառայել ոստիկանության համակարգում և այլ իրավապահ կառույցներում։

Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայկ Մհրյանի ղեկավարությամբ էական բարեփոխումներ կիրականացվեն հասարակական անվտանգության ապահովման ոլորտում։ Հենց այս ուղղությունն է համակարգելու ոստիկանության պետի նորանշանակ տեղակալը։

Հայկ Մհրյանն իր խոսքում նշեց, որ արդեն իսկ վերլուծել է համակարգվող ոլորտներն ու պատկերացում է կազմել խնդիրների և բացթողումների վերաբերյալ։ Նա վստահեցրեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ էլ ավելի ուժեղ ու պատրաստված ոստիկանություն ունենալու համար։

Շարունակելով խորհրդակցությունը՝ Արման Սարգսյանը խոսեց հունվարին տեղի ունեցած հանցագործությունների շարժընթացի և բացահայտման աշխատանքների մասին։

Որոշ ուղղություններով հայտնելով իր մտահոգությունները՝ ոստիկանության պետի պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ նախականխման ու կանխման միջոցառումները։ Հատուկ շեշտվեց բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման անհրաժեշտությունը։

Խոսվելով ճանապարհային ոստիկանության ծառայության և տնտեսական վարչության աշխատանքի մասին՝ Արման Սարգսյանը որոշ հարցերի շուրջ հայտնեց խիստ մտահոգություն և դրանց շուտափույթ լուծման համար տվեց հանձնարարականներ։ Խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության օպերատիվ և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter