
Համամասնական ընտրակարգին կողմ ԲՀԿ-ի պատգամավորները հայտնի են
Հայտնի է դարձել, թե այսօր ԲՀԿ-ից ովքեր են կողմ քվեարկել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում էր վերացնել խառը ընտրական ձեւը եւ անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, Մխիթար Վարագյանը, Գոհար Ենոքյանը, Մուշեղ Պետոյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արամ Սաֆարյանը, Վաչագան Խուրշուդյանը, Ռուբեն Գեւորգյանը եւ Վահագն Մախսուդյանը կողմ են քվեարկել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Դեմ են եղել Սամվել Բալասանյանն ու Արագած Ախոյանը, ձեռնպահ` Էռնեստ Սողոմոնյանը:
Նշենք, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին կողմ քվեարկողների մեջ կան նաեւ մեծամասնականով ընտրված պատգամավորներ, սակայն պարզվում է, որ նույն պատգամավորները գալիք ընտրություններին կամ չեն առաջադրվելու կամ էլ խորհրդարան են անցնելու համամասնական ցուցակով: Օրինակ՝ արդեն հայտնի է, որ թիվ 21 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուստամ Գասպարյանը այս անգամ խորհրդարան է անցնելու համամասնական ցուցակով:
Մեկնաբանել