HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրոք պայմանավորվել են

ԲՀԿ անդամ, պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ընտրություններին պատգամավոր է ընտրվել Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքից: Այս անգամ նա պատգամավոր կընտրվի ԲՀԿ-ի համամասնական ցուցակով: «Հետքի» հարցերին պատասխանում է Ռուստամ Գասպարյանը:

Պարոն Գասպարյան, Գալուստ Սահակյանի հետ էիք խոսում,  թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուի մասի՞ն էր ձեր զրույցը:

Չէ, ուրիշ զրույց էր, բայց դրան էլ անդրադարձանք:

Իսկ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են, որ թիվ 21 ընտրատարածքում ոչ ՀՀԿ անդամ Նահապետ Գեւորգյանը, ոչ էլ Դուք չեք առաջադրվելու:

Այո, ճիշտ է: Դա եղել է իմ պայմանը, որ եթե Նահապետ Գեւորգյանը չառաջադրվի, ես էլ չեմ առաջադրվելու: Արդեն պայմանավորվածությունը կա, որ նա չի առաջադրվելու, հետեւաբար ես էլ չեմ առաջադրվելու:

Այդ դեպքում դուք ու՞մ եք սատարելու թիվ 21 ընտրատարածքում:

Կնայենք, տեսնենք ով է առաջադրվելու, ըստ դրա էլ կորոշենք:

Իսկ ինչու՞ եք «սրբազան պատերազմ» հայտարարել Նահապետ Գեւորգյանին:

Ես պատերազմ չեմ հայտարարել, ոչ էլ ինչ-որ անձնական խնդիր կա, ուղղակի խորհրդարան պիտի գան այնպիսի մարդիկ, որոնք իրենց ժողովրդի մասին մտածում են եւ արժանի են իրենց ժողովրդին: Դա էր հարցը:

Այսինքն` Նահապետ Գեւորգյանն արժանի՞ չէր:

Դա ընտրողը կասի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter