ՃՏՊ Սևակի փողոցում. կա զոհ
Արտակարգ իրավիճկաների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին եւ կա զոհ:
Պարզվել է, որ Պ. Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Սլավիկ Հ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա կրպակին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերել ավտոմեքենայից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել