
Արմեն Դանիելյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ: Այսինքն՝ դատախազության բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով ՀՔԾ-ին պարտավորեցվել է Մարտի 1-ի մայր գործի բոլոր նյութերը տրամադրել Քոչարյանի պաշտպաններին, կշարունակի քննել դատավոր Արմեն Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել նախորդ՝ հունվարի 31-ի դատական նիստի ընթացքում՝ Քոչարյանի պաշտպանների կողմից: Վերջիններս գտնում են, որ Դանիելյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի և նրա վերաբերյալ գործի նկատմամբ:
Դատախազության վիճարկած որոշումը, որով ՀՔԾ-ին պարտավորեցվել է Մարտի 1-ի մայր գործի բոլոր նյութերը տրամադրել Քոչարյանի պաշտպաններին, կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ 2019-ի տարեվերջին:
Մեկնաբանել