HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Փետրվարի 28-ին, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի, Բաթումի Ս. Փրկիչ հայկական եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն, որի մասնակցում էին Աջարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, հայկական կրթօջախների աշակերտներ և ուսուցիչներ:

Արարողությունից հետո մասնակիցները ծաղկեպսակ դրեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարին, ելույթ ունեցողները մեկ անգամ ևս նշեցին, ու նման ոճրագործությունների մոռացումը ծնում է նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ գործվող նոր հանցագործություններ:

Երեկոյան Բաթումի «Բարեկամության տանը» «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սումգայիթյան ջարդերին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Փետրվարի 26-ին նույն դահլիճում կայացել էր Խոջալուի դեպքերին նվիրված ֆիլմի ցուցադրություն, որի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները նշել են իրական փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի ապարդյուն լինելը:

Նշված միջոցառումները լուսաբանվել են վրացական Adjara TV և TV 25 հեռուստաալիքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter