HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել` անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և անառակաբարո գործողություններ կատարելու համար

Ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված երիտասարդը «facebook» սոցիալական ցանցում իր անվամբ գրանցել է անհատական էջ և նպատակով ունենալով վիրտուալ կերպով բավարարել սեփական սեռական պահանջմունքները՝ այլ օգտատերերի հետ իրականացրել անառակաբարո բնույթի շփումներ

Այդ նպատակով նույն սոցիալական ցանցում գործող իր՝ վերը նշված անհատական էջի միջոցով տարբեր տարիքի անծանոթ չափահաս կանանց հետ սկսել է վարել նամակագրություններ, որոնց ընթացքում վերջիններիս է ուղարկել տղամարդու մերկ լուսանկարներ, ինչպես նաև՝ վարել անառակաբարո զրույցներ:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով «facebook» սոցիալական ցանցում նամակագրություն է վարել նաև անչափահաս, 2006 թվականի հուլիսի 5-ին ծնված աղջնակի հետ, որի ընթացքում տեղեկանալով, որ շփվում է 12-ամյա անչափահասի հետ, շարունակել է շփումը և անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու, աղջնակի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու նպատակով նրա հետ վարել է սեռական կյանքին վերաբերող, ցենզուրայից դուրս նամակագրություն և ուղարկել տղամարդու ու կնոջ մերկ լուսանկարներ:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ այլ անչափահասի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների փորձի վերաբերյալ ևս:

Այսպես՝ 26-ամյա երիտասարդը, 2019 թվականի հունիսին նույն սոցիալական ցանցում գտնելով հերթական զոհին և կարծելով, որ նամակագրություն է վարում 9-ամյա՝ 2009 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի հետ, ցանկանալով հերթական անգամ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ բավարարել սեփական սեռական պահանջմունքները, գրգռել երեխայի սեռական բնազդը և նրա մոտ առաջացնել սեռական հետաքրքրություն, վերջինիս անհատական էջին ուղարկել է մերկ լուսանկար: Սակայն, հետագայում շարունակելով նամակագրությունը` տեղեկացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը, ինչպիսի պայմաններում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter