HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակի տեսություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6, ցերեկը կնվազի 2-3, այնուհետև 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ։

Երևան քաղաքի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                11.50C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -26.20C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               -3.10C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter