HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսի հետ:

Ինչպես հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր հարցերի լայն շրջանակ: Բարձր գնահատվեցին Հայաստան-ԱՄՆ փոխգործակցության  խորացող մակարդակը, Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի անցկացումը, Արցախյան հիմնահարցի խաղաղ և իրավական հանգուցալուծման  գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ ներդրումը:  Ընդգծվեց տարածաշրջանային խնդիրներում երկու պետությունների  համագործակցված հավասարակշիռ քայլերի հետագա կարևորությունը՝ հանուն ժողովրդավարության և  փոխըմբռնման  հաստատման ու ամրապնդման:

Հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, միջազգային հարցերով քարտուղար Աշոտ Սարգսյանը և խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter